ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը երկուշաբթի երեկոյից սկսած ՌԴ մարզերի երկնքում 198 ուկրաինական անօդաչու են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Հունիսի 16-ի ժամը 23:30-ից մինչև հունիսի 17-ի ժամը 07:00-ն (Մոսկվայի ժամանակով) ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 147 ուկրաինական ինքնաթիռատիպ անօդաչու Բելգորոդի, Կուրսկի, Բրյանսկի, Վորոնեժի, Տվերի, Լիպեցկի, Օրյոլի, Տամբովի, Տուլայի մարզերի և Մոսկվայի մարզի տարածքների վրա։ Ընդհանուր առմամբ, հունիսի 16-ի ժամը 20:00-ից մինչև հունիսի 17-ի ժամը 07:00-ն ՀՕՊ–ը որսացել և ոչնչացրել է 198 ուկրաինական ինքնաթիռատիպ անօդաչու թռչող սարք», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։