ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Իրանը հրթիռային հարված է հասցրել Թել Ավիվի արվարձանում գտնվող «Գլիլոտ» բազայի տարածքում գտնվող Իսրայելի ռազմական հետախուզության լոգիստիկ կենտրոնին։ Այս մասին հայտնել է իրանական SNN հեռուստաալիքը։
«Գլիլոտում գտնվող Իսրայելի ռազմական հետախուզության լոգիստիկ կենտրոնը դեռևս այրվում է ԻՀՊԿ–ի հրթիռային կրակի մեջ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։