ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն գիշերը բարձր ճշգրտության զենքերով և անօդաչուներով Կիևի մարզում և Զապորոժիեում խմբային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Նշվում է, որ հարվածը հասցվել է օդային, ցամաքային և ծովային տեղակայման բարձր ճշգրտության զենքերով, ինչպես նաև հարվածային անօդաչուներով։ Բոլոր թիրախները խոցվել են։
ՌԴ ԶՈւ–ի թիրախ են դարձել Ուկրաինայի զինված ուժերի զինամթերքի պահեստներն ու նյութական միջոցները։ Հաղորդվում է նաև, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը մեկ օրում խոցել են 5 JDAM ռումբ և 233 անօդաչու, որոնցից 203-ը` ՀՌԳ–ի գոտուց դուրս։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։