Անդրեյ Ստենինի հիշատակին նվիրված երիտասարդ լուսանկարիչների XI միջազգային մրցույթի ժյուրիի կազմում էին լուսանկարչական լրագրության վաստակավոր վարպետներ, ամենաբարձր միջազգային մրցանակների դափնեկիրներ Վլադիմիր Վյատկինը (Ռուսաստան), Անատոլի Մալցևը (Ռուսաստան), Վալերի Մելնիկովը (Ռուսաստան), Դավիթ Պուխադոն (Սերբիա), Արիֆ Խուդավերդին (Թուրքիա) և Վան Ցզյանհուան (Չինաստան)։
2025 թվականին մրցույթի կարճ ցանկում ներառվել են 15 երկրների երիտասարդ լուսանկարիչների առանձին աշխատնքներ ու լուսանկարների շարքեր։ Մրցույթի միջազգային ժյուրիի կողմից 2025 թվականին գնահատված աշխատանքների ընդհանուր թիվը կազմել է մոտ 1800՝ 40 երկրների 593 մասնակիցներից։