ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputni. Շվեյցարական Նիոն քաղաքում տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:
Fastex Պրեմիեր լիգայի չեմպիոն «Նոան» որակավորման առաջին փուլում մրցելու է Չեռնոգորիայի չեմպիոն «Բուդոչնոստի» հետ:
Առաջին հանդիպումը կկայանա Հայաստանում՝ հուլիսի 8-ին կամ 9-ին, իսկ պատասխան խաղը նախատեսված է հուլիսի 15-16-ին: