Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, մենք մեր ձևով կմասնակցենք այդ ամենին․Կարապետյան

Sputnik
«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց եկեղեցու հազարամյակների պատմությունը, հարձակվել է եկեղեցու վրա, ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն»,-news.am-ին ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը։
«Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, մենք մեր ձևով կմասնակցենք այդ ամենին»,- news.am-ի լրագրողի հետ զրույցում ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով իշխանությունների և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ առաքելական եկեղեցու և ամենայն հայոց կաթողիկոսի դեմ արշավին։