ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայում G7-ի գագաթնաժողովից առաջ հայտարարել է, որ Ռուսաստանը միավորումից հանելը «մեծ սխալ էր»: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«G7-ը նախկինում G8 էր։ (ԱՄՆ նախկին նախագահ) Բարաք Օբաման և Թրյուդո անունով (Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոն) մի մարդ չէին ցանկանում Ռուսաստանի մնալը… Ես կարծում եմ, որ դա շատ մեծ սխալ էր», - հայտարարել է Թրամփը Կանադայի վարչապետ Մայք Քարնիի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես հայտարարել է Թրամփը, «յոթնյակում» շատ են խոսում Ռուսաստանի մասին, բայց Մոսկվան չկա բանակցությունների սեղանի շուրջ:
Ռուսաստանի թեման առաջինն էր, որը Թրամփը շոշափել է մինչև G7-ի գագաթնաժողովը: