Քասախցիների բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 11 անձ

Ոստիկանական բաժանմունք տարված անձանցից մեկն անչափահաս է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Քասախցիների բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 11 անձ: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քասախցիները վաղ առավոտից ակցիա են անում` պահանջելով երթուղում վերականգնել 59 համարի ավտոբուսը։
«Ակցիայի մասնակիցներից 11–ը վարչական ձերբակալության են ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով (իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելը): Նրանցից մեկն անչափահաս է»,– հայտնեցին ՆԳՆ–ից։
Հիշեցնենք` պռոշյանցիներն ու քասախցիները ապրիլի 5-ից պահանջում են, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չեղյալ հայտարարի որոշումը, ըստ որի` Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականացվի «ՄուլտիՏրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով, որի արժեքը 200 դրամ է (մինչ այժմ Երևանի հետ կապն ապահովվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 երթուղիով, ուղեգիծը՝ Պռոշյան-Ավան-Զեյթուն)։