Պետական TV-ի վրա հարվածը հանցագործություն է, ՄԱԿ-ը պետք է կանգնեցնի Իսրայելին. Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ
Պետական հեռուստառադիոընկերության տվյալներով՝ շենքի վրա առնվազն չորս հարված է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Իրանի պետական հեռուստառադիոընկերության շենքի վրա հարձակումը հանցագործություն է, ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է կանգնեցնի Իսրայելի ագրեսիան, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
«Պետական հեռուստառադիոընկերության վրա հարձակումը ևս մեկ դաժան հանցագործություն է։ ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է կատարի իր պարտավորությունները` ընդդեմ Իրանի ժողովրդի Իսրայելի վարչակազմի ագրեսիան դադարեցնելու հարցում», - գրել է Բաղային Х սոցցանցի իր էջում։
Այսօր Իսրայելի օդուժը հարձակվել է Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությունը վրա: Պետական հեռուստառադիոընկերության գրասենյակի վրա իսրայելական հարվածի պահը հայտնվել է «Երկրորդ լրատվական ալիքի» նորությունների ուղիղ եթերում։ Դրանից հետո եթերը ընդհատվել է, հետո վերականգնվել։
Հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
Իսրայելը հայտարարել է, որ իրանական հարվածներից զոհվել է ավելի քան 20 մարդ, վիրավորվել են ավելի քան 600-ը: Իր հերթին Իրանը հայտնում է ավելի քան 220 զոհերի և ավելի քան 1,2 հազար տուժածների մասին: