Լոռու մարզում մի քանի օր առաջ ՊՆ ավտոմեքենա է շրջվել. հոսպիտալացված զինծառայողներ չկան

ՊՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ թեթև վնասվածք է ստացել մեկ զինծառայող։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik․ ՀՀ Լոռու մարզում պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող ավտոմեքենա է շրջվել, մեկ զինծառայող թեթև վնասվածք (սալջարդ) է ստացել։ Այս մասին, ի պատասխան ԶԼՄ հարցումների, հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Նա նշել է, որ միջադեպի հետևանքով հոսպիտալացված զինծառայողներ չկան։
Նշենք, որ shamshyan.com–ն ավելի վաղ հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 11–ի առավոտյան Սպիտակ–Գյումրի ավտոճանապարհի 24–րդ կմ հատվածում։
Կայքի տեղեկություններով` Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Կարեն Հ․-ն իր վարած «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Թեմուր Հ․-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։