Իրանը չի հաղթում, ժամանակն է սկսել բանակցությունները. Թրամփ

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն ավանդաբար աջակցել է Իսրայելին և շարունակում է դա անել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփըհայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև ընթացիկ էսկալացիայի հարցում առավելությունը Իսրայելի կողմն է: Նրա խոսքով՝ Թեհրանը չի հաղթում այս պատերազմում, և հակամարտությունից դուրս գալու միակ ելքը անհապաղ բանակցություններ սկսելն է: Այս հայտարարությունը նա արել է G7-ի գագաթնաժողովի շրջանակներում Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպման ժամանակ։ Նրախոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Հարցին, թե արդյոք Վաշինգտոնը դիտարկում է ռազմական միջամտության հնարավորությունը, Թրամփը խուսափողական պատասխան է տվել. «Ես չեմ ուզում այդ մասին խոսել»:
Սակայն նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ավանդաբար աջակցել է Իսրայելին և շարունակում է դա անել:
«Մենք միշտ աջակցել ենք Իսրայելին։ Իսրայելի գործերը հիմա շատ լավ են ընթանում», - հայտարարել է նա՝ պատասխանելով հնարավոր հետախուզական աջակցության մասին հարցին։
Միևնույն ժամանակ, ըստ CBS News-ի լրագրող Ջենիֆեր Ջեյկոբսի, ԱՄՆ առաջնորդը մտադիր չէ ստորագրել G7-ի երկրների համատեղ հայտարարությունը Իսրայելի և Իրանի միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Reuters գործակալության տեղեկություններով՝ փաստաթղթի նախագիծը ներառում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքի ճանաչում և ընդգծում է Իրանի՝ միջուկային զենք ունենալու անթույլատրելիությունը: G7-ի երկրներըպատրաստակամություն են հայտնել պաշտպանելկարևոր նշանակություն ունեցող հումքի մատակարարման շղթաները։
Հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
Իսրայելը հայտարարել է, որ իրանական հարվածներից զոհվել է ավելի քան 20 մարդ, վիրավորվել են ավելի քան 600-ը: Իր հերթին Իրանը հայտնում է ավելի քան 220 զոհերի և ավելի քան 1,2 հազար տուժածների մասին: