ԱՄՆ–ն չեղարկել է դեսպանատների աշխատանքի կարգավորման շուրջ ՌԴ–ի հետ խորհրդակցությունները

Ավելի վաղ հաղորդավել էր, որ խորհրդակցությունները կանցկացվեն Մոսկվայում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն չեղարկել է դեսպանությունների աշխատանքի կարգավորման շուրջ Ռուսաստանի հետ խորհրդակցությունները: Այս մասին հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության կարգավորման նպատակով «գրգռիչների» վերացման շուրջ երկկողմ խորհրդակցությունների շրջանակում հերթական հանդիպումը չեղյալ է հայտարարվել ամերիկացի բանակցողների նախաձեռնությամբ», - ասված է գերատեսչության կայքում հրապարակված մեկնաբանության մեջ:

Զախարովան հույս է հայտնել, որ դադարը երկար չի տևի։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հունիսի 10-ին հայտնել էր ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների երրորդ փուլի մոտալուտ անցկացման մասին: Ավելի ուշ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևն ասել էր, որ խորհրդակցությունները կանցկացվեն Մոսկվայում:
ՆԱՏՕ–ն ոչ մի լավ բան չի խոստանում Հարավային Կովկասի անվտանգության համար․ Զախարովա