Իրանահայ համայնքում խուճապ կամ արտագաղթի տրամադրություններ չկան․ Իշխան Սաղաթելյան

Sputnik
Իրանահայ համայնքում խուճապ կամ արտագաղթի տրամադրություններ չկան, - տեղեկացրել է ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչը։ Պաշտոնում վերընտրվելուց հետո առաջին ասուլիսում Իշխան Սաղաթելյանն ասել է, որ մտահոգված են ոչ միայն Իրանում գտնվող մեր հայրենակիցների համար է, այլ նաև մեր հարևան և բարեկամ երկրում կատարվող լայնածավալ ռազմական գործողությունների և Հայաստանի անվտանգության համար։