Պետության և եկեղեցու փոխհարաբերությունների մասին քննարկմանը սահմանադրագետ Վարդան Պողոսյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի գործողությունները դուրս են սահմանադրական կարգից. վարչապետը լիազորված չէ միջամտելու Հայ առաքելական եկեղեցու ներքին ինքնավարությանը։ Վարդան Պողոսյանի խոսքով` այդ արգելքը վերաբերում է բոլոր եկեղեցիներին, բոլոր կրոնական կազմակերպություններին և առավել ևս՝ ազգային եկեղեցուն, որի հատուկ դերը Սահմանադրությամբ է ճանաչված։