Ամռան շոգի հետ ակտիվանում են աղքիային վարակիչ հիվանդությունները։ Հունիսը, թեև մեղմ է, անձրևոտ, բայց շոգը դեռ առջևում է։ Հիգիենայի տարրական կանոններին հետևելը ոչ ոք չի չեղարկել և հատկապես ամռանը հաճախ լվացվելը, միրգն ու բանջարեղենը հոսող ջրի տակ լվանալը հուսալի պաշտպանություն է աղիքային վարակներից։
Հիվանությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ Ներսես Գրիգորյանին խնդրել ենք ավելի մանրամասն պատմել, թե ինչպես չհիվանդանալ և ինչ անել հիվանդանալու դեպքում։