Օձերի վերաբերյալ ամենաշատ ահազանգերը Երևանում են. Արսեն Սարոյան

Sputnik
Երևանցիներն ամռանը սիրում են հանգստանալ կանաչ տարածքներում։ Բուսաբանական այգում, Մարզահամերգային համալիրի հարակից այգում, Ջրվեժի անտառում զբոսնելիս մի մոռացեք ոտքերի տակ նայել։ Այդ բոլոր տարածքներում օձեր կան։
Եվ, չնայած ամռան անտանելի շոգերը դեռ չեն եկել, բայց ըստ Փրկարար ծառայության վիճակագրության` ահազանգերն արդեն իսկ անցած տարվա համեմատ ավելացել են։ 251 ահազանգ են ստացել փրկարարները, 129-ի դեպքում մասնագետները հայտնաբերել են սողուններին: 32-ը թունավոր են եղել։ Բարեբախտաբար, ո՛չ անցած տարի և ո՛չ էլ այս տարի օձի խայթոցներից ոչ ոք չի մահացել։
Sputnik Արմենիան զրուցել է ՆԳՆ փրկարար ծառյության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի պաշտոնակատար Արսեն Սարոյանի հետ։