ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Թաթարստանում ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 13-ը վիրավոր են, մեկ տուժածի վիճակը ծանր է, բեկորներն ընկել են գործարանի անցակետի վրա, հայտնել է հանրապետության ղեկավար Ռուստամ Միննիխանովը:
«Այսօր թշնամու անօդաչու թռչող սարքերի հերթական հարձակումն է իրականացվել Թաթարստանի Հանրապետության տարածքում: ԱԹՍ-ի ոչնչացման ժամանակ սարքի բեկորներն ընկել են Էլաբուգայի շրջանի ավտոմոբիլային գործարանի անցակետի շենքի վրա. արդյունքում մեկ բանվոր է մահացել։ Ընդհանուր առմամբ տուժել է 13 մարդ։ Մեկը ծանր վիճակում է։ Բոլորին օպերատիվ կերպով ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն»,-գրել է Միննիխանովը իր Telegram-ալիքում։
Նա հավելել է, որ դեպքի վայրում հրդեհ է բռնկվել, որն օպերատիվ կերպով մարվել է համապատասխան ծառայությունների կողմից:
Սոցցանցերում արդեն տեսանյութեր են հայտնվել դեպքի վայրից: