ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին ծննդյան օրվա առթիվ և մաղթել ամենայն բարիք: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահ Պուտինն այսօր հեռագիր է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, որում ջերմորեն շնորհավորել է նրան ծննդյան օրվա կապակցությամբ։ Նախագահն իր չինացի գործընկերոջը և ընկերոջը մաղթել է ամենայն բարիք», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ռուսաստանը և Չինաստանը վերջին տարիներին ուժեղացրել են ռազմավարական գործընկերությունը, համակարգում են դիրքերը միջազգային առանցքային հարցերի շուրջ և մեծացնում են տնտեսական համագործակցությունը: Արևմուտքի հետ առճակատման ֆոնին նման ժեստերը խորհրդանշում են Մոսկվայի և Պեկինի միջև միասնությունն ու քաղաքական աջակցությունը։