Իսրայելական ԱԹՍ-ն հարձակվել է Թեհրանում ոստիկանության շենքի վրա. Fars գործակալություն

Ոստիկանության շենքն աննշան վնասվել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Իսրայելական ԱԹՍ-ն հարձակվել է Թեհրանում ոստիկանական շենքի վրա, մի քանի ուժայիններ վիրավորվել են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրանական Fars պետական գործակալությունը:
«Ի շարունակություն Իրանի տարածքի վրա Իսրայելի հարձակումների՝ րոպեներ առաջ Թեհրանի ոստիկանության շենքը խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարքերից մեկի կողմից, ինչի հետևանքով աննշան վնաս է հասցվել ոստիկանության շենքին, իսկ մի քանի ուժայիններ վիրավորվել են»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։
Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։