Իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվում գտնվող Բեն Գուրիոն օդանավակայանին. Tasnim

ԻՀՊԿ-ն հրթիռների նոր քանակ է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվում գտնվող Բեն Գուրիոն օդանավակայանին, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:
Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) հրթիռների նոր խմբաքանակ է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ:
«Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանը ենթարկվել է իրանական հրթիռի հարվածին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։
Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։