Հնդկաստանում ուղղաթիռ է ընկել, 7 մարդ է զոհվել, այդ թվում` մեկ երեխա

Ողբերգությունը տեղի է ունեցել Ուտարակխանդ նահանգում այսօր առավոտյան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Հնդկաստանում ուղղաթիռի կործանման հետևանքով 7 մարդն է մահացել, այդ թվում` 2 տարեկան երեխա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով News18 հեռուստաալիքին։
Ողբերգությունը տեղի է ունեցել Ուտարակխանդ նահանգում այսօր առավոտյան։
Հեռուստաալիքի տվյալներով` ինքնաթիռում եղել է վեց ուղևոր և մեկ օդաչու:
«Կեդարնատխի տաճար ուղևորվող ուղղաթիռը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր յոթ մարդիկ»,-ասված է X սոցցանցում հեռուստաալիքի էջում:
Հնդկական ANI գործակալությունը, հղում անելով Ուտարակխանդ նահանգի ավիացիայի գործերի վարչությանը, հայտնում է, որ ուղղաթիռն ընկել է Գաուրիկունդ բնակավայրի մոտակայքում: Վթարի վայր են ժամանել փրկարարական ծառայությունները։
Ըստ ANI-ի` աղետի պատճառը, նախնական տվյալներով, կարող էր լինել վատ եղանակը։