ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Այսօր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը։
«Ժողովը քննել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երկամյա գործունեությունը: Հաստատվել են ՀՅԴ Հայաստանի կազմակերպության առաջիկա երկու տարիների գործունեության սկզբունքները, առաջնահերթություններն ու անելիքները»,-հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից։
Ժողովի ավարտին ընտրվել է Գերագույն մարմին` հետևյալ կազմով.
Իշխան Սաղաթելյան,
Աշոտ Սիմոնյան,
Թադևոս Ավետիսյան,
Գեղամ Մանուկյան,
Տիրան Խաչատրյան,
Պետրոս Մեղրյան,
Հակոբ Մաթիլյան,
Իգոր Սարգսյան,
Կարեն Խանլարյան,
Խաչատուր Ստեփանյան,
Գերասիմ Վարդանյան,
Արգիշտի Գևորգյան,
Քրիստինե Վարդանյան։
ՀՅԴ Գերագույն մարմինն իր անդրանիկ նիստում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ է վերընտրել Իշխան Սաղաթելյանին։