Հայաստանը չի մասնակցել ԱՊՀ ՆԳՆ ստորաբաժանումների ղեկավարների հանդիպմանը

Միջոցառման ընթացքում քննարկվել են զենքի ապօրինի շրջանառության ուղիները ճնշելու և հանցավոր խմբերի դեմ պայքարի միջոցառումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հայաստանը չի մասնակցել ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարությունների քրեական ստորաբաժանումների ղեկավարների հանդիպմանը:
Աստանայում կայացել է ԱՊՀ անդամ երկրների ներքին գործերի նախարարությունների օպերատիվ ստորաբաժանումների ղեկավարների հանդիպումը՝ նվիրված կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցերին, գրում է Polisia.kz-ն։
Հանդիպմանը զեկույցներով հանդես են եկել Ադրբեջանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ներքին գործերի նախարարությունների ղեկավարները։
Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության մասին խոսք չկա։ Միջոցառմանը բացակայում է նաև Հայաստանի դրոշը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են զենքի ապօրինի շրջանառության ուղիները ճնշելու, օպերատիվ տեղեկատվության փոխանակումն ուժեղացնելու և հանցավոր խմբավորումների դեմ պայքարի միջոցառումները։