ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) կայքին:
Այդ պաշտոնում նա փոխարինել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նախկին մարզիչ Լուչանո Սպալետիին, որը հունիսին հրաժարական էր տվել:
Գատուզոն 47 տարեկան է: Նա գլխավորել է իտալական «Պալերմոն», «Պիզան», «Միլանը», «Նապոլին», շվեյցարական «Սյոնը», հունական ՕՖԻ-ն, իսպանական «Վալենսիան», ֆրանսիական «Մարսելը» և խորվաթական «Հայդուկը», որը նրան պաշտոնանկ է արել հունիսի 5-ին։
Ֆուտբոլիստ եղած ժամանակ Գատուզոն Իտալիայի հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն: «Միլանի» կազմում նա դարձել է Իտալիայի կրկնակի չեմպիոն, նվաճել է երկրի Գավաթը, երկու Սուպերգավաթ, Չեմպիոնների լիգայի երկու պարգև, ՈւԵՖԱ-ի երկու Սուպերգավաթ, ինչպես նաև հաղթել է աշխարհի ակումբային առաջնությունում: