ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել իսրայելական պետության դեմ ուղղված իրանական արձակման կայանքներին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել և ոչնչացրել են Իրանի «երկիր-երկիր» դասի հրթիռներով զինված և օգտագործման պատրաստ արձակման կայանքները։ Բացի այդ, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել արձակման կայանքներին, որոնք հրթիռներ էին արձակում Իսրայելի ուղղությամբ»,-ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։
Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։