ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Հունիսի 13-ից Իսրայելի հարձակումների հետեւանքով առնվազն 14 իրանցի միջուկային գիտնական է զոհվել, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Պարսից ծոցի երկրներում երկու աղբյուր:
Նրանց թվումկան մասնագետներ, որոնք ականապատ մեքենաների պայթյունների զոհ են դարձել։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։
Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։