Իրանը ծրագրում է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին. ԶԼՄ

Հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ գործողություն է սկսել, որի շրջանակում հարվածներ է հասցրել Իրանի ռազմական թիրախներին և միջուկային ծրագրի օբյեկտներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Իրանը մտադիր է շարունակել հարվածներ հասցնել Իսրայելին և չի սահմանափակվի արդեն ձեռնարկած քայլերով, ծրագրում է հարվածել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին: Այս մասին հայտնում է «Fars» գործակալությունը՝ հղում անելով ռազմական հրամանատարության ծրագրերին ծանոթ աղբյուրին։
«Սիոնիստական ռեժիմի ագրեսիայով սկսված պատերազմը տարածվելու է այդ ռեժիմի կողմից գրավված բոլոր տարածքների և տարածաշրջանում ամերիկյան բազաների վրա։ Ագրեսորները վճռական և մասշտաբային պատասխան կստանան Իրանի կողմից», - ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Հարվածների հետևանքով զոհվեցին 6 միջուկային ֆիզիկոսներ և 6 բարձրաստիճան գեներալներ։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանը հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ:
Իրանը խոսում է պատերազմի սպառնալիքի մասին, Իսրայելն «ըմբռնում» է ակնկալում. ՄԱԿ-ի ԱԽ