Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը Իսրայելի հարձակումների պատճառով չի կարողացել մեկնել Թեհրանից

Ֆուտբոլիստը Իրանի մայրաքաղաքի օդանավակայանից ստիպված է եղել տուն վերադառնալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Միլանի «Ինտերի» իրանցի ֆուտբոլիստ Մեհդի Թարեմին Իսրայելի հրթիռային հարձակումների պատճառով չի կարողացել Թեհրանից մեկնել ԱՄՆ։ Տեղեկությունը հայտնում է «La Gazzetta dello Sport»-ը:
Հարձակվողը պետք է մեկներ Կալիֆոռնիա, որտեղ «Ինտերը» պատրաստվում է աշխարհի ակումբային առաջնության մեկնարկին: Նա գնացել է Թեհրանի օդանավակայան, սակայն ստիպված է եղել տուն վերադառնալ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Ակումբը կապի մեջ է Թարեմիի հետ և փորձում է խնդրի լուծում գտնել։
Հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Հարվածների հետևանքով զոհվեցին 6 միջուկային ֆիզիկոսներ և 6 բարձրաստիճան գեներալներ։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանը հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ: