Ֆյոդոր Բոնդարչուկին և մյուս արտիստներին Իրանից տարհանել են Ադրբեջան

Ռուսաստանի ևս 32 քաղաքացի սպասում է Ադրբեջանի հետ ցամաքային սահմանով տարհանմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Ռուսաստանի քաղաքացիների երկու խումբ Իրանից տարհանվել է Ադրբեջան։ Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները: 88 քաղաքացիներից 56–ն արդեն տարհանվել են Իրանից։
Նրանց թվում են ռեժիսոր Ֆյոդոր Բոնդարչուկը և դերասան Նիկիտա Կոլոգրիվին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի 88 քաղաքացիներ, այդ թվում՝ մշակույթի հայտնի գործիչներ, սպասում են Ադրբեջանի հետ ցամաքային սահմանով տարհանմանը: Տարհանվածների թվում է նաև Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Հայկ Կազազյանը։