Իրանի հայկական համայնքում տուժածներ չկան. Մովսես Քեշիշյան

Sputnik
Իսրայելը հայտարարել է, որ հարվածում է Իրանի ռազմական և միջուկային կենտրոններին, ռազմական օբյեկտներին, թիրախավորում է բարձրաստիճան զինվորականներին և միջուկային ոլորտում աշխատող գիտնականներին, բայց զոհվել են նաև քաղաքացիական անձինք։ Իրանում մենք մեծաթիվ համայնք ունենք։ Այս պահի դրությամբ ըստ «Արաքս» պարբերականի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանի` տուժած հայեր չկան։ Իսրայելական հարվածները հեռու են հայաբնակ թաղամասերից։