Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի ռազմական և միջուկային օբյեկտներին։ Մասնավորապես` Նաթանզի ուրանի հարստացման կայանին։ Տեղեկություն տարածվեց, թե հարվածի հետևանքով տեղի է ունեցել ճառագայթման արտահոսք։ Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավարը թեև հերքեց այդ տեղեկությունը, բայց վտանգը կա։ Իրանը մեր հարևանն է և միջուկային օբյեկտներին, ուրանի հարստացման կայաններին հարվածելը վախ է առաջացնում հատկապես ռադիացիոն ֆոնի փոփոխության վերաբերյալ։
Որքան իրական է վտանգը, հուսալի է արդյոք ուրանի հարստացման կայանների պաշտպանությունը. հարցերն ուղղել ենք Էներգետիկ անվտանգության փորձագետ` Արմեն Մանվելյանին։