Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ զինուժը ևս 3 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել. ՊՆ

Բնակավայրերը վերահսկողության տակ են վերցվել «Կենտրոն», «Արևելք» և «Հյուսիս» զորախմբավորումների կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՌԴ զինուժի «Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Սումիի մարզի Յաբլոնովկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` «Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Կոմար բնակավայրը, իսկ «Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումները` Կոպտևո բնակավայրը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։