Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը

Հովիկ Աբրահամյանին մեղադրում են փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրությանը մասնակցելու մեջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այդ մասին Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագով՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցելու մեջ:
ԶԼՄ-ների տվյալներով՝ այժմ խուզարկություն է իրականացվում Աբրահամյանի տանը։
Նշենք, որ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել դեռևս2023 թվականի ապրիլին։ Ըստ գործի նյութերի՝ նա, զբաղեցնելով տարբեր պաշտոններ (պատգամավոր, Արարատի քաղաքապետ, Արարատի մարզպետ, տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱԺ նախագահ, վարչապետ), գործարք է կատարել, որի արդյունքում 2008-2015 թթ.ստացել է 230,4 մլն դրամի եկամուտ (մոտ 590 հազար դոլար):
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2014-2016թթ., եղել է նաև ՀՀ ԱԺ նախագահ՝ 2012 – 2014թթ.: