Ռուսաստանն անօդաչու համակարգերի զորքեր է ստեղծում․ Պուտին

Պուտինը հայտարարել է անօդաչու զորքերի արագ և որակյալ զարգացում ապահովելու անհրաժեշտության մասին:
Sputnik
Ռուսաստանը ներկայումս անօդաչու համակարգերի զորքեր է ստեղծում՝ որպես զորքերի առանձին տեսակ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սպառազինությունների պետական ծրագրի, ՀՕՊ-ի, տիեզերական համակարգերի և անօդաչուների արդիականացման հարցերով խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նիստի ընթացքում Ռուսաստանի նախագահի կողմից հնչել են հետևյալ հիմնական հայտարարությունները․
Սպառազինությունների նոր պետական ծրագիրը պետք է ապահովի ՀՕՊ ունիվերսալ համակարգի ստեղծումը, որն արդյունավետ կերպով խոցելու է թիրախները՝ անկախ տեսակից։
Հարկավոր է ապահովել անօդաչու զորքերի արագ և որակյալ զարգացումը։
Հաջորդ կարևոր ուղղությունը տիեզերական զորքերի զարգացումն է։
Պահանջվում է շուտափույթ և ամբողջությամբ ավարտել տարբեր նշանակության տիեզերական սարքերի խմբավորման ձևավորումը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Ռուսաստանում անօդաչու համակարգերի առաջին Բարձրագույն ռազմական ուսումնարան բացելու ՌԴ ՊՆ-ի ծրագրերի մասին: Նախատեսվում է, որ առաջին ռազմական ուսումնարանը, որը անօդաչու համակարգերի սպաներ է պատրաստում, կբացվի Մոսկվայի մարզում և առաջին կուրսանտներին կընդունի արդեն 2027 թվականի սեպտեմբերի 1-ին։