ՌԴ–ն գերությունից վերադարձրել է զինծառայողների հերթական խմբին. ՊՆ

Զինծառայողներն այժմ գտնվում են Բելառուսի տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Ռուսաստանը գերությունից վերադարձրել է զինծառայողների ևս մեկ խմբի, փոխարենը Կիևին են հանձնվել Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«ՌԴ զինծառայողներն այժմ գտնվում են Բելառուսում, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն: Դրանից հետո նրանց Ռուսաստան կտեղափոխեն բուժում և վերականգնում անցնելու համար»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Ռուսաստանն ու Ուկրաինան հունիսի 2-ին բանակցությունների երկրորդ փուլ անցկացրին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: Հանդիպման ընթացքում կողմերը հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրեր փոխանակեցին և պայմանավորվեցին գերիների լայնածավալ փոխանակում իրականացնել։
Մինչև 25 տարեկան ռազմագերիների առաջին խումբը փոխանակվեց հունիսի 9-ին, 2-րդը` հունիսի 10-ին։
ՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել 1212 զինծառայողի մարմին, ստացել է 27 մարտիկի մարմին․ Մեդինսկի