ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ԱՄՆ–ի սկսած երկխոսությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն. Արխիվային լուսանկար
Ռյուտեն նաև հիշատակելէ Ստամբուլում կայացած բանակցությունները՝ ՌԴ նախագահի օգնական և պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկուն անվանելով «պատմաբան»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին, հայտարարել է, որ կարևորում է Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ուղիղ երկխոսություն սկսելու ԱՄՆ նախագահ Թրամփի նախաձեռնությունը:
«Ակնհայտ է` շատ կարևոր է այն, ինչ արեց նախագահ Թրամփը։ Նա փոխեց ստատուս քվոն՝ ուղիղ բանակցություններ սկսելով նախագահ Պուտինի հետ։ Ես հավանություն եմ տալիս նրա այս քայլին, քանի որ կարծում եմ, որ դա կարևոր է: Եվ հիմա սկսվում է աստիճանական մոտեցումը», - հայտարարել է նա Հռոմում, որտեղ մասնակցել է ընդլայնված «Վայմարյան ձևաչափով» ԱԳ նախարարների հանդիպմանը։
Ռյուտեն նաև հիշատակելէ Ստամբուլում կայացած բանակցությունները՝ ՌԴ նախագահի օգնական և պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկուն անվանելով «պատմաբան»:ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով՝ Ռուսաստանն Ուկրաինայի հարցով երկխոսությունը «փորձում է սկսել հազարամյա վաղեմության պատմությունից»:
«Կարծում եմ, որ դա չի օգնի։ Համենայն դեպս, մենք փորձում ենքքայլ առ քայլ առաջընթաց գրանցել», - ասել է Ռյուտեն։
Հիշեցնենք, որ հունիսի 4–ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որ տևել է ոտ մեկ ժամ 15 րոպե։ Նրանք քննարկվել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, Ռուսաստանի տարածքին հարվածները, բանակցային գործընթացը և միջազգային օրակարգը։