Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Մահացել է Բելգորոդի մարզում Ուկրաինայի ԶՈւ-ի դրոնի հարձակումից տուժած 2-ամյա երեխան

Տղան գանգուղեղային բաց վնասվածք է ստացել, նրան փրկել չի հաջողվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ վերակենդանացման բաժանմունքում մահացել է երկու տարեկան երեխա, որը տուժել է Բորիսովկա ավանի բազմաբնակարան շենքի վրա Ուկրաինայի զինված ուժերի դրոնի հարձակման հետեւանքով:
Ավելի վաղ մարզպետը հայտնել էր, որ հարձակման վիրավորվել է երեք խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մեկ երեխա։ Նրան և նրա տատիկին, որոնք ստացել են ծանր վնասվածքներ, տեղափոխել էին հիվանդանոց:
«Վերակենդանացման բաժանմունքում մահացել է Բորիսովկա ավանում թշնամու անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տուժած երեխան: Նա գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, բժիշկներն ամեն ինչ արել են նրա կյանքը փրկելու համար, սակայն, չնայած ձեռնարկված բոլոր միջոցներին, երեխային փրկել չի հաջողվել։ Սա մեր ընդհանուր վիշտն է, որն անհնար է մոռանալ»,-իր տելեգրամյան ալիքում գրել է մարզպետ Գլադկովը՝ ցավակցություն հայտնելով փոքրիկի հարազատներին:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։