Իրանը «թշնամու մանևրների վրա կենտրոնացած» զորավարժություններ է սկսում. ԶԼՄ

Նշվում է, որ զորավարժությունները ծրագրվելու և անցկացվելու են Իրանի զինված ուժերի ժամանակացույցից դուրս:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հրաման է տվել զորավարժություններ սկսելու մասին: Այս մասին հայտնում է IRIB գործակալությունը։
«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հրաման է տվել 2025 թվականին զորավարժություններ սկսելու մասին։ Այդ զորավարժությունները ծրագրվելու և իրականացվելու են ԶՈւ ժամանակացույցից դուրս և կենտրոնացած են լինելու թշնամու մանևրների վրա», - ասված է հաղորդագրության մեջ:
Այսօր ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մի մասը) հրամանատար Հոսեյն Սալամին Իրանին նախապատրաստվող հարվածի մասին տվյալների ֆոնին հայտարարել էր, որ իրանցի զինվորականները պատրաստ են ցանկացած սցենարի, այդ թվում՝ պատերազմի:
Հունիսի 8-ին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն ընդգծել է, որ Իսրայելի միջուկային ոլորտի վերաբերյալ Իրանի ստացած տվյալները թույլ կտան Իսլամական Հանրապետությանը իսրայելական հարձակման դեպքում հարվածել Իսրայելի թաքնված միջուկային օբյեկտներին:
Իրանը պատասխան հարվածի ծրագիր է կազմել Իսրայելի հարձակման դեպքում. ԶԼՄ