Իրանը պատասխան հարվածի ծրագիր է կազմել Իսրայելի հարձակման դեպքում. ԶԼՄ

Հեռուստաալիքը, հղում անելով ամերիկյան աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելը լիովին պատրաստ է Իրանում ռազմական գործողություն սկսելուն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Իրանը հրեական պետության հարձակման դեպքում հարյուրավոր բալիստիկ հրթիռների կիրառմամբ Իսրայելին պատասխան հարված հասցնելու ծրագիր է մշակել: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ամերիկյան «New York Times» թերթը։

«Իրանցի զինվորականներն ու պետական պաշտոնյաներն արդեն հանդիպել են, որպեսզի քննարկեն, թե ինչպես են պատասխանելու իսրայելական հավանական հարվածին... Թեհրանը պատասխան պլան է մշակել, որը կարող է լինել անհապաղ հակահարվածը՝ հարյուրավոր բալիստիկ հրթիռների կիրառմամբ», - գրել է պարբերականը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային:

«CBS News» հեռուստաալիքը, հղում անելով ամերիկյան աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելը լիովին պատրաստ է Իրանում ռազմական գործողություն սկսելուն, միևնույն ժամանակ Վաշինգտոնում կարծում են, որ Իրանը կարող է պատասխան հարված հասցնել հարևան Իրաքում ամերիկյան որոշ օբյեկտների:
Իրանը հայտարարել է, որ Իսրայելի հրթիռային ծրագրի հասանելիություն է ստացել