Իրանը կշարունակի ուրանի հարստացումը՝ չնայած ՄԱԳԱՏԷ–ի բանաձևին. նախագահ

ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդն ավելի վաղ հակաիրանական բանաձև էր ընդունել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Թեհրանը կշարունակի ուրանի հարստացումը՝ չնայած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ընդունած բանաձևին: Այս մասին, ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը, Իլամ նահանգում գիտության և մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Իրանում ուրանի հարստացման նոր կենտրոն են գործարկում. հայտարարություն
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը հակաիրանական բանաձև էր ընդունել, որում նշվում էր, թե Թեհրանը չի կատարում միջուկային ոլորտում իր պարտավորությունները:
«ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի բանաձևը սարսափելի է, բայց մենք կշարունակենք ուրանի հարստացումը և առաջ կշարժվենք այդ ճանապարհով», - ասել է Փեզեշքիանը:
Իրանի ԱԳՆ-ն և Ատոմային Էներգիայի կազմակերպությունը համատեղ հայտարարությամբ դատապարտել են ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևի ընդունման ժամանակ ԱՄՆ-ի և «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) գործողությունները: Իրանական երկու գերատեսչությունները հայտարարել են, որ լրացուցիչ միջոցներ են մշակում՝ ի պատասխան միջազգային գործակալության ընդունած բանաձևի:
Իրանը հրապարակել է Իսրայելի միջուկային ծրագրի մասին գաղտնի փաստաթղթերի փաթեթի առաջին մասը