Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ–ը գիշերվա ընթացքում ավելի քան 50 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՊՆ

ԱԹՍ–ների մեծ մասը ոչնչացվել է Բելգորոդի մարզի տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր ավելի քան 50 ուկրաինական անօդաչու սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 11–ի ժամը 21։00–ից մինչև հունիսի 12–ի ժամը 04։10 ՀՕՊ–ը 52 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացրել և որսացել։ 41 ԱԹՍ ոչնչացվել է Բելգորոդի մարզի տարածքում, 6–ը ՝ Բրյանսկի մարզի, 3-ը՝ Մոսկվայի մարզի, 2-ը՝ Ղրիմի Հանրապետության տարածքում»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։