ՀՀ–ից Ռուսաստան և վերադարձ տուն. ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ավարտում է իր առաքելությունը

Դեսպանն աջակցում էր հակառուսական սահմանափակումների խստացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՌԴ–ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շուտով կավարտի իր դիվանագիտական առաքելությունը։ Այս մասին տեղեկացնում է ամերիկյան դիվանագիտական առաքելության Telegram–յան ալիքը։
«Միացեք մեր հատուկ ուղիղ եթերին` հրաժեշտ տալու դեսպան Լին Թրեյսիին, որը շուտով կավարտի իր առաքելությունը ՌԴ–ում ԱՄՆ դեսպանատանը», – ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` 2022 թվականի դեկտեմբերին Լին Թրեյսին դարձավ ԱՄՆ–ի առաջին կին դեսպանը Ռուսաստանում։ Մինչ այդ նա գլխավորում էր Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը։
«Կարճ, բայց կառուցողական». ԱՄՆ–ում ՌԴ դեսպանը պատմել է` ինչի մասին է խոսել Թրամփի հետ