Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացում կարևորը ոչ թե 36 ստորագրությամբ սկսելն է, այլ 54 ստորագրությամբ այդ գործընթացն ավարտելը, - Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Նա նշել է, որ «Հայաստան» դաշինքն իր 28 ստորագրությունը տվել է «Պատիվ ունեմ»–ի նախաձեռնած վարչապետին անվստահության գործընթացին, բայց «Արթուն ենք» նախաձեռնող խումբը էլի թիրախն ուղղում է «Հայաստան» դաշինքի վրա։