«Հայաստան» խմբակցությունը նախօրեին ցերեկը հայտարարեց, որ պակասող երկու ստորագրությունը լրացվելու դեպքում «Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները կստորգրեն ձևաթուղթը։ Երեկոյան, խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հրապարակեց խմբակցության բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթի ենթարկելու համար։
Իսկ ինչ է լինելու հետո, որովհետև պակասող երկու ստորագրությունը լրացնելու դեպքում էլ 36 ձայնը բավարար կլինի միայն իմպիչմենտի նախագիծն Ազգային Ժողով ներկայացնելու համար։ Բայց դրանից հետո սկսվելու է հետհաշվարկը։ Առավելագույնը 72 ժամվա ընթացքում նախագիծը պետք է ստանա պատգամավորների պարզ մեծամասնության աջակցությունը։ 72 ժամում իմպիչմենտի օրինագիծը պետք է պաշտպանի 54 պատգամավոր։ Ընդ որում` անվանական քվեարկությամբ։ Այդ դեպքում միայն Նիկոլ Փաշինյանը կզկվի վարչապետի պաշտոնից։
Քաղաքական խորհրդակցությունների, հետագայում նաև փողոցային պայքարի միջոցով անհրաժեշտ քվեները ստանալու ուղղությամբ էլ առաջիկայում աշխատելու է «Պատիվ ունեմ» խմբակցությունը։ Ե՞րբ իմպիչմենտի նախագիծը կներկայացվի խորհրդարան. հարցն ուղղել ենք «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին։