Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Բելգորոդի մարզի յոթ բնակավայրի․ մարզպետ

Վյաչեսլավ Գլադկովը. Արխիվային լուսանկար
Վնասվել են ավտոմեքենաներ, էլեկտրահաղորդման գիծ և գյուղատնտեսական ձեռնարկություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Ուկրաինական դրոնները հարձակվել են Բելգորոդի մարզի երեք սահմանամերձ շրջանների յոթ բնակավայրերի վրա։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Յոթ բնակավայր Ուկրաինայի զինված ուժերի հարվածի տակ է։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան»,-գրել է նա իր Telegram-ալիքում։
Գլադկովը հայտնել է, որ հարվածներ են հասցվել Մալոմիխայլովկա, Բելյանկա, Ռժևկա, Կոզմոդեմյանովկա, Բոգուն-Գորոդոկ, Դվուլուչնոյե գյուղերին։ Վնասվել են ավտոմեքենաներ, էլեկտրահաղորդման գիծ, տնտեսական շինություն, գյուղատնտեսական ձեռնարկություն։ Կուկուևկայում FPV-դրոնը հարվածել է մասնավոր տանը։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: