ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Ճամբարակում` Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում, բռնկված հրդեհի հետևանքով կան տուժածներ, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Այս պահի դրությամբ` տեղի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 9 տուժած, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, այժմ հետազոտությունների փուլում են»,-նշել են գերատեսչությունից։
Ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր, որ ըստ նախնական տվյալների՝ շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն․ կան տուժածներ և մեկ զոհ։