Սևանա լճում կսկսեն վերականգնել կողակ ձկնատեսակը. Սիմիդյան

Այս տարի նախարարությունը ցանկանում է լիճ բաց թողնել կողակի մոտ 2 հազար առանձնյակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Սևանա լճում այս տարի կսկսեն վերականգնել Սևանի կողակի պոպուլյացիան։ Այդ մասին այսօր ԱԺ–ում «ՀՀ 2024 թ. պետբյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Նա նշեց, որ երկար տարիներ իշխան ձկնատեսակի պոպուլյացիան մեծացնելու համար լիճ են նետվում մանրաձկներ` 2024 թվականին` 389 հազար, 2025 թվականին նախատեսված է 520 հազար հատ, իսկ հեռանկարում կա նպատակ` այդ թիվը հասցնել տարեկան մեկ միլիոնի։
Հայաստանում սիգի ընդհանուր պաշարն աճել է, կարասը վերացման եզրին է. մասնագետ
Այս տարի արդեն, բացի իշխանից, նախարարությունը գնել է 2 հազար կողակի առանձնյակ, որոնք նույնպես ցանկանում են մոտ ապագայում բաց թողնել լիճ։
Նշենք, որ կողակը, իշխանի ու բեղաձկան նման, հայկական էնդեմիկ ձկնատեսակներից է։ Այն հիմնականում ձվադրում է ափամերձ գոտում, իսկ Սևանա լճի ջրի մակարդակի իջեցումն ու աղտոտումը նրա ձվադրման վայրերը գրեթե վերացել են։ Արդյունքում կողակը վերացման եզրին է։