ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում գիշերը անօդաչուների զանգվածային հարձակում է հետ մղվել։ Տուժածներ չկան, հայտնել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Եվգենի Պերվիշովը։
«Հունիսի 11-ի լույս գիշերը ուկրաինական ռեժիմի անօդաչուների զանգվածային հարձակում է հետ մղվել Կոտովսկում։ Խոցված անօդաչուներից մեկի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել, որը մարվել է հրշեջ ստորաբաժանումների կողմից։ Տուշածներ չկան», – գրել է նա։
Մարզպետի պաշտոնակատարի խոսքով՝ դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները։ Իրավիճակը վերահսկողության տակ է։
«Կոտովսկի ղեկավար Ալեքսեյ Պլախոտնիկովից, ԱԻՆ–ից և ուժային կառույցներից ստանում եմ ողջ օպերատիվ տեղեկատվությունը։ Հիշեցնում եմ ՀՕՊ աշխատանքի և թշնամու անօդաչուների հարձակման փորձերի լուսանկարահանման և տեսանկարահանման և սոցցանցներում դրանց հրապարակման անթույլատրելիության մասին», – հավելել է Պերվիշովը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։