ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային համաձայնագիրը պատրաստ է և սպասում է երկու երկրների ղեկավարների մակարդակով վերջնական հաստատմանը։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Այս գործարքի շրջանակում Պեկինը Վաշինգտոնին հազվագյուտ մետաղներ կմատակարարի։ Իսկ ԱՄՆ-ն չինացի ուսանողներին կրկին թույլ կտա սովորել ամերիկյան բուհերում։
Անցած շաբաթ ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարները բանակցություններ են անցկացրել, որոնք տևել են 1,5 ժամ: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ կողջունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր այցը Չինաստան: