ՆԱՏՕ-Ն ոչ մի լավ բան չի բերում Հարավային Կովկասի անվտանգության համար․ Զախարովա

Sputnik
«Հուսով ենք, որ Բաքուն ու Երևանը լիարժեքորեն գնահատում են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացման ռիսկերը»,- այսօրվա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Դաշինքը ոչ մի լավ բան չի բերում Հարավային Կովկասի անվտանգության համար։
«Ավելին՝ արևմտամետների հիմնական նպատակը տարածաշրջանի խարխլումն ու լարվածության նոր օջախների ստեղծումն է»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը։